19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

10 հուն 2017 18:47

Պետք է հասկանալ, թե որոնք են մեր թույլ կողմերը. Իգնատի Առաքելյան

Պետք է հասկանալ, թե որոնք են մեր թույլ կողմերը. Իգնատի ԱռաքելյանՀայաստանի գյուղմթերքի շուկան ազատ է, սակայն դա չի նշանակում, որ Հայաստան պետք է մտնի ցանկացած որակի ապրանք: Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա կարծիքով` եթե ամեն ինչ օրենքի և մեր շուկայական հարաբերությունների սահմաններում են արվում, ապա խնդիրներ չկան:
«Մեր արտադրանքը ներմուծվող որոշ ապրանքների համեմատ մրցակցային չէ: Ցանկացած մթերքի համար կարող ենք լինել ավելի արդյունավետ: Պարզապես պետք է հասկանալ, թե որոնք են մեր թույլ կողմերը»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով գյուղմթերքի իրացման գործընթացներին, Առաքելյանը նշեց, որ կան աճեցման համար նախատեսված նոր տեխնոլոգիաների խնդիրներ: Նրա խոսքով`  կառավարություն է ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որը թույլ կտա նվազեցնել ջրի ծախսը և բարձրացնել բերքատվության ծավալն ու որակը: « Կան նաև սերմերի որակների խնդիրներ և այլն: Արդյունքում վերամշակողը միևնույնն է կգնի այն, ինչ վաճառում են: Հավատացեք, շուկան կա, խնդիրն այդ ամենը կոնսոլիդացնելն է և ավելի մեծ ծավալով աճեցնել կարողանալը»,- ասաց Առաքելյանը:



 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր