18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

10 հուն 2017 20:10

Բնակելի տարածքներում օձեր են հայտնաբերվել

 Բնակելի տարածքներում  օձեր են հայտնաբերվել
Հունիսի 10-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 87 տան հավաբնում օձ նկատվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Բացի դա, այսօր ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 6/5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա. Չ.-ի տան բակից բռնել են կապարագույն սահնոց և տեղափոխել անվտանգ տարածք:
Օձ է նկատվել նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և, կրկին, տեղափոխել անվտանգ տարածք:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր