22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

12 հուն 2017 10:59

«Երկիր Ծիրանիի» Երեւանի ավագանու այլընտրանքային նիստի օրակարգը հայտնի է

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցությունն այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 11:00-ին (Արգիշտի 1, 434 աշխատասենյակ) Երեւանի ավագանու այլընտրանքային նիստ է հրավիրել:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե ինչ օրակարգով է նիստը հրավիրվում:

«1. ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:

2. Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:

3. Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:

4. Երեւանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

5. Երեւանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու եւ քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի եւ անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 12-ին տեղի կունենա Երեւանի նորընտիր քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր