Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա          Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի       Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Թուրքիայում իրենց քաղաքացիներին զգուշացրել են հնարավոր ահաբեկչությունների մասին    

12 հուն 2017 13:47

Տասը բառ, որոնք վանում են հաջողությունը

 

Բառ առաջին՝ ոչ։ Դա երջանկության ամենամեծ հակառակորդն է։ Սովորեք ձեւակերպել մտքերն այնպես, որ խուսափեք այդ բառը շատ հաճախ օգտագործելուց։ Իհարկե, կատարյալ կլիներ այն առհասարակ չարտասանելը, սակայն նման բնա հնարավոր չէ։ Աշխատեք նվազագույնի հասցնել «ոչ» բառի կիրառումը։ Դա ամենագլխավոր հերքումն է, որն ամենաուժեղն է կործանում ձեր բիոդաշտը։ 

Բառ երկրորդ՝ ատում եմ։ Ատելությունն ամենասարսափելի չարիքն է, որը կարող է ծնվել մարդու ներսում։ Այն ոչ մի արդարացում չունի։ Այն չի կարելի արտասանել ոչ մի պարագայում, նույնիսկ կատակով։ Դրանից շատ հեշտ է ազատվելը։ Չէ՞ որ եթե նույնիսկ դուք ընկճախտի մեջ եք, եւ ինչ-որ մեկը վատ է վարվել ձեզ հետ, պարտադիր չէ ասել «ատում եմ»։ Դժգոհությունը կարելի է արտահայտել այլ խոսքերով եւս։

Բառ երրորդ՝ անեծք։ Ոչ ոքի մի ասեք եւ այդ բառի միջոցով ոչ ոքի չարիք մի կամեցեք։ Դուք ինչ-որ մեկի կյանքը դժոխքի վերածելու իրական հնարավորություն ունեք։ Սակայն եթե դուք թշնամուն պատժելու միջոց եք փնտրում, մի ուրախացեք դրանից։ Նման հմայությունը, իր գործն անելուց հետո, աղբյուրին է վերադառնում։ Այս պարագայում նախազգուշացումներ են անում էքստրասենսերը, քանի որ նրանք ամենալավը գիտեն, թե ինչպիսի մութ ուժ է պարունակում այդ բառը։ Այն խոցելի է դարձնում ձեր պաշտպանությունը, այսպես կոչված, սեւ բծերից։

Բառ չորրորդ՝ խնդիր։ Առաջին հայացքից թվում է, թե դա անվնաս բառ է, սակայն եթե դուք իսկապես ինչ-ինչ խնդիրների հետ առնչվեք, աշխատեք չարտասանել այդ բառը, քանի որ այն բավական բացասական էներգիա ունի։ Պարզապես աշխատեք խնդիր չանվանել այն, ինչն իսկապես խնդիր է։

Բառ հինգերորդ՝ աղքատություն։ «Աղքատությունը» էներգիայից զրկում է ոչ միայն ձեզ, այլեւ հաստատությունը, որտեղ դուք բնակվում եք։ Եթե չեք ցանկանում կորցնել, այսպես կոչված «գումարային հաջողությունը», այդ բառը հոմանիշներով փոխարինեք։

Բառ վեցերորդ՝ չեմ կարող։ Կրկին այդ «չեմ» մասնիկը։ Դուք ամեն ինչ կարող եք, որովհետեւ դուք մարդ եք։ Դուք բանական էակ եք, որն ունի հաղթանակի բոլոր հնարավորությունները։ Երբ դուք ասում եք, թե ինչ-որ բան չեք կարողանում անել, դա ճշմարտություն է դառնում։ Ասեք, որ ամեն ինչ կարող եք։

Յոթերորդ՝ անհույս է։ Անհույս ոչինչ չկա։ Դուք եք կառավարում ձեր ճակատագիրը, ապագան ու ներկան։ Եթե դուք ինչ-որ բան ցանկանաք, անհույս չի լինի։

Բառ ութերորդ՝ երբեք։  Երբեք մի ասա «երբեք» ասացվածքը հսկայական իմաստ ունի։ Նույնիսկ հաճելի համատեքստում այդ բառը մարդուն զրկում է կենսական էներգիայից։ Դուք ոչնչացնում եք ձեր ներսում եղած դրականը, երբ ասում եք «երբեք»։ Դա նման է լուսակիրի կարմիր լույսի, որը հանկարծ վառվում է ավտոմեքենայի արագ երթի ընթացքում։

Բառ իններորդ՝ անհաջողություն։ Այստեղ գործում է «ան» բացասական մասնիկը, որն ինքնին բավական տհաճ բնույթ ունի։ Սակայն հաջողության համար մեծ վտանգ է պարունակում «չի հաջողվում» արտահայտությունը։ Երբ դուք մեկ ուրիշի մասին եք խոսում, ապա անհանգստանալու առիթ այնքան էլ չկա, իսկ եթե ձեր մասին եք նման կերպ արտահայտվում, ապա հաջողությունը կարող է խույս տալ։

Բառ տասերորդ՝ հոգնեցի, հոգնածություն։ Դուք կարող եք իսկապես հոգնել, սակայն պետք չէ ասել այդ մասին։ Դրանք հոգեբանական նրբություններ են։ Պարզապես, երբ ասում եք, թե հոգնել եք, նման կերպ դուք դրան ուշադրություն եք դարձնում եւ էլ ավելի հոգնում՝ մոռանալով, որ դեռ ուժ ունեք։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր