Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք          Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը. Լևոն Տեր-Պետրոսյան       «Հայրենիքի փրկության շարժման» երթը դեպի Եռաբլուր    

12 հուն 2017 14:26

Եթե հայտարարում են ներդրումների մասին, չի նշանակում հենց հաջորդ օրն է դա լինելու.Վարչապետ

 

Եթե մարդիկ հայտարարում են ներդրումների մասին, դա չի նշանակում հենց հաջորդ օրն է դա լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով իր խոստմանը, որ առաջիկա տարիներին 3,2 մլրդ դոլարի ներդրումներ են լինելու Հայաստանում:

Հարցին, թե ինչ նորություն կա այդ ներդրումներից, արդյոք արդեն կան ներդրումներ, վարչապեռտը պատասխանեց. «Իրենք հիմա նախագծերն են պատրաստում, եթե հայտարարում են ներդրումների մասին, դա չի նշանակում հենց հաջորդ օրն է լինելու դա: Նախագիծ է պետք պատրաստել, բիզնես ծրագիր: Ամեն ինչ լավ է լինելու մի անհանգստացեք»:

Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ իրենց ստեղծած ներդրողների ակումբը գործում է եւ արդյունքներ կլինեն:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այս տարվա մարտի 25-ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Ակումբը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր