Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ          Իրանը թույլ չի տա ահաբեկիչների մուտքը.բախումների Կովկաս տեղափոխումը ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը       Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում, դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել    

13 հուն 2017 10:10

«Հրապարակ». Ասել են՝ «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ Գագիկ Հարությունյանը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։ Եվս մեկ անգամ կշեշտվի քաղաքական ուժերի խոշորացման կարեւորությունը, ի դեպ, այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի ղեկավարների, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ, առաջարկվել է մեկ կուսակցություն դառնալ։  

 
 
 

«Հրապարակ»-ի աղբյուրի պնդմամբ, «Ժառանգությունում» մեծ ամբիցիաներ չունեն եւ պատրաստ են խոշոր միավորման դեպքում անգամ հրաժարվել բրենդային անվանումից։ Շաբաթ օրն էլ ընդլայնված կազմով խորհրդի նիստ է տեղի ունեցել, մասնակցել են եւ Արմեն Մարտիրոսյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Քննարկել են ԱԺ ընտրությունների հարցը, թե ճի՞շտ էր արդյոք ՕՐՕ դաշինքի ձեւավորումը, ինչ կլիներ, եթե «Ժառանգությունը» միայնակ մասնակցեր կամ «Ելք»-ի հետ։

Հանգել են այն մտքին, որ իշխանությունը ցանկություն չի ունեցել «Ժառանգությանը» խորհրդարան տանելու, եւ «Ելք»-ի հետ բանակցություններն էլ այդ պատճառով են տապալվել։ Շարքերին ավելի համոզիչ թվալու նպատակով հնչել է նաեւ այն միտքը, որ «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր