Ազերիներին անգամ մի սանտիմետր չի հաջողվել առաջ գնալ, Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է          ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք       Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ    

13 հուն 2017 14:40

ՀԱՊԿ երկրները ռազմական համագործակցության ցանկացած հարց լուծելիս շփման եզրեր կգտնեն

 

ՀԱՊԿ երկրները մշտապես շփման եզրեր կգտնեն ռազմական համագործակցության ցանկացած հարց լուծելիս: Այս մասին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

 
 
 

Յուրի Խաչատուրովը նշել է, որ ՀԱՊԿ երկրները «պետք է լուծեն հավաքական անվտանգության ապահովման միանգամայն բարդ խնդիրներ»:

«Վստահ եմ, որ մենք մշտապես կգտնենք ընդհանուր լեզու, ռազմական համագործակցության ցանկացած խնդիր լուծելիս շփման եզրեր»,- ընդգծել է նա:

Նեղ կազմով նիստը բացելիս Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովն առաջարկել է քննել կազմակերպության անդամ երկրների ռազմական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նա նշել է, որ հանդիպման ձեւաչափը թույլ է տալիս դրանք քննարկել վստահելի իրադրությունում:

Անդրեյ Ռավկովը հիշեցրել է, որ 2017 թվականը ՀԱՊԿ-ի համար նշանավոր է հոբելյանական երկու տարեթվով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակով եւ կազմակերպության 15-ամյակով: Մայիսին պաշտպանության նախարարները հանդիպել են Մոսկվայում, որտեղ նույնպես մի քանի հարցեր են քննարկել: Պաշտպանության նախարարը խորհրդի անդամների անունից Յուրի Խաչատուրովին շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով: Անդրեյ Ռավկովը վստահություն է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի փորձը արժանի կիրառում կգտնի կազմակերպության անդամ երկրների ռազմական համագործակցության զարգացման մեջ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր