22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

13 հուն 2017 16:00

«Երկիր Ծիրանին» Երեւանի ավագանու առանձին նիստ կանցկացնի

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր՝ հունիսի 13-ին, Երեւանի ավագանու նիստ  կանցկացնի ժամը 16:00-ին (Արգիշտի 1, 434 աշխատասենյակ):
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը տեղի կունենա հետեւյալ օրակարգով.
«1. ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
2. Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
3. Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
4. Երեւանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
5. Երեւանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու եւ քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի եւ անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երկիր Ծիրանին» որոշել էր այդ այլընտրանքային նիստը անցկացնել նախօրեին՝ Երեւանի քաղաքապետի երդմնակալությանը զուգահեռ, սակայն դա նրանց թույլ չէին տվել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր