17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

23 հուն 2016 09:40

«Հայկական ժամանակ». Դեսպան Անդրանիկ Մանուկյանի ունեցվածքը. 2 մլրդ 220 մլն դրամ

«Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը: Դեսպանը 2015 թվականին շարժական և անշարժ գույք ո՛չ գնել է, ո՛չ օտարել: Նախորդ տարի նա 3 մլն 500 հազար դոլար փոխառություն է տվել:
Տարվա սկզբին նրա դրամական միջոցները հետևյալ տեսքն են ունեցել. 345 մլն դրամ, 3.5 մլն դոլար և 380 հազար եվրո (2 մլրդ 220 մլն 500 հազար դրամ): Դեսպանի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից՝ ավելի քան 35 հազար դոլար և տրված փոխառությունից ստացված տոկոսներից՝ 118 միլիոն 640 հազար դրամ:
Մանուկյանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, որը ոչ մի տեղ չի աշխատում, հայտարարագրել է 12 մլն դրամ և 102 հազար դոլար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր