18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

14 հուն 2017 16:33

Հայաստանում զենքով հարց լուծելը կործանարար ելք կունենա երկրի համար

 Հայաստանում զենքով հարց լուծելը կործանարար ելք կունենա երկրի համար
«Սասնա Ծռեր»-ի զինված խմբին իրավական գնահատական կարող են տալ միայն իրավապահ մարմինները: Իրավական գնահատական՝ հանցակազմի բացակակյություն, առկայություն և այլն, իրավասու են տալ միայն այդ գործով զբաղվող դատաիրավական մարմինները, իսկ մնացածը պարզապես կարող են հայտնել իրենց տեսակետը կամ քաղաքական դիրքորոշումը: Ասենք, եթե քաղաքական գործիչը մերժում է «Սասանա Ծռերի» գործունեությունը, ապա չպետք է մտնի իրավական դաշտ ու առանց դատարանի վճռի, որոշման խոսի հանցակազմի առակայությունից, պարզապես պետք է դրսևորի քաղաքական կամք և ասի՝ չենք ընդունում պայքարի նման ձև:
 Ամեն ոք ազատ է իր կարծիքի մեջ, ամեն ոք ունի իրավունք հանդես գալ իր քաղաքական թիմի անունից, բայց միայն ու միայն քաղաքական հայտարարությունների համատեքստում, այլ ոչ դատաիրավական: Ես ինքս ավելի հակված եմ «Սասանա Ծռերի» այդ քայլին գնալու պատճառների պարզաբանմամբ, քան իրենց որակավորելու հանցագործների: Այդ խմբի գործունեությունը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում կա մի այնպիսի մթնոլորտ, որի համար մարդիկ կարող են գնալ ծայրահեղ քայլի, որպեսզի հասնեն իրենց  արդարությանը: Քաղաքական գործիչները հենց սրա մասին է, որ պետք է խոսեն, հենց սա պետք է դարձնեն քննարկման նյութ, երբ խոսք է գնում «Սասնա Ծռերի» մասին:
Հ.Գ. Հայաստանում զենքով հարց լուծելը կործանարար ելք կունենա երկրի համար...
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր