22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

14 հուն 2017 18:30

Մուրացանի հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել

 Մուրացանի հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, ով հիվանդ է եղել և մի քանի օր առաջ վիրահատվել էր, այսօր մահացել է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հոսպիտալի բուժծառայության պետ, այժմ նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանն ասաց, որ Նարեկ Մխիթարյանին վիրահատել են հունիսի 13-ի առավոտյան։
«Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել երեկ առավոտյան։ Տղան այսօր առավոտյան 06:50-ին մահացել է։ Դիահերձումից հետո մահվան բուն պատճառը պարզ կլինի»,- ընդգծեց Արտաշես Խաչատրյանը։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր