Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

14 հուն 2017 18:47

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները կարող են դադարեցվել

 ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները կարող են դադարեցվել
5-րդ գումարման ԱԺ-ի ժամանակ գործած իրավական ակտերով Ազգային ժողովի նիստերին չմասնակցելու համար պատգամավորը որեւէ պատասխանատվություն չէր կրում: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը որոշակի լուծում էր գրել՝ պատգամավորների բացակայության համար նրանց աշխատավարձերից պահում էր կատարվում:
6-րդ գումարման Ազգային Ժողովն իր աշխատանքները սկսեց «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքով, որը բացակայությունների հարցը խիստ է դնում: Օրենքի 156-րդ հոդվածով ձեւակերպվել է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը: Ամենակոշտ կարգավորումը հետեւյալն է .«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»:
Այսինքն, եթե պատգամավորները նկատեն, որ խորհրդարանի նիստերի ժամանակ կազմակերպված քվեարկություններից ինչ-որ մի պատգամավոր հաճախ է բացակայում, ապա կարող են ստուգել նրա բացակայությունները եւ եթե համոզվեն, որ կես տարվա կտրվածքով նա քվեարկությունների կեսից բացակայել է, ապա կարող են 21 պատգամավորով դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով տվյալ պատգամավորի լիազորությունների դադարեցում: Նոր Կանոնադրությամբ ստեղծված խորհուրդը նույնպես օժտված է ՍԴ դիմելու լիազորությամբ: Ազգային Ժողովի խորհուրդը նախագահում է ԱԺ խոսնակը, խորհրդում ներգրավված են բոլոր խմբակցություններից ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահները:
Պատգամավորի լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան կարող են դիմել 105 պատգամավորից առնվազն 21-ը եւ Ազգային Ժողովի խորհուրդը:
Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին խորհրդարանի Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է ԱԺ աշխատակազմը: Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
Այս դրույթը դեռեւս Ազգային ժողովում անկատար է: Այսօր հունիսի 14-ն է, իսկ ԱԺ-ի պաշտոնական կայքում դեռեւս հրապարակված չէ հանձնաժողովների նիստերից բացակայած պատգամավորների մասին տեղեկանքը:
Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, ինչպես նաև յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորների եւ խմբակցությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերի հասցեներով ուղարկում է համապատասխան տեղեկանքներ՝ նախորդ ամսվա եւ նախորդ օրացուցային կիսամյակի քվեարկություններից պատգամավորների բացակայության մասին:
6-րդ գումարման ԱԺ-ի քվեարկություններից ամենաշատ բացակայած պատգամավորները
ՀՀ Ազգային Ժողովի անդրանիկ նիստից հետո մայիս և հունիս ամիսներին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստեր է հրավիրվել: Armtimes.com-ը ԱԺ-ի նիստերի արձանագրությունների ուսումնասիրությունից պարզեց, որ խորհրդարանի քվեարկություններից ամենաշատը բացակայել են «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, Արմեն Աշոտյանը:
Առաջին եռյակի պատգամավորների բացակայությունների քանակը հետեւյալ պատկերն ունի. Գագիկ Ծառուկյան՝ 25, Իշխան Զաքարյան՝ 25, Հերմինե Նաղդալյան՝ 15, Արմեն Ռուստամյան՝ 12 բացակայություն:
Այս պատգամավորներից թե ովքեր են բացակայությունները հարգելի համարելու համար դիմումներ ներկայացնել ԱԺ աշխատակազմ, դեռ հայտնի չէ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր