14:10 - Տեսանյութ.Հակաճգնաժամային ծրագրերի վրա 280 մլն դոլար չի ծախսվել. ես շարունակում եմ պնդել, որ փող կա, տվեք բնակչությանը         13:52 - Տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրվել.սև ցուցակում հայտնվել է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն      13:31 - MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում    

15 հուն 2017 13:30

24-ամյա աղջիկն 8-րդ հարկից ընկել է ու մահացել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից 24-ամյա բնակչուհին ընկել է եւ մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 110-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

24-ամյա աղջկա մահվան հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին:

Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքի բակում նախօրեին երեկոյան երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 24-ամյա Ալիսա Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակվելուց հետո: Հիմնական վարկածներն են. կամ ինքնասպանություն է, կամ լվացքը փռելիս վայր է ընկել:

Ալիսա Ք.-ն աշխատում էր Երեւանում գործող ոսկու շուկաներից մեկում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր