Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

15 հուն 2017 16:15

Հայաստանի և Ադրբեջանի հաջորդ պատերազմը մեկ շաբաթից ավել չի տևի

 Հայաստանի և Ադրբեջանի հաջորդ պատերազմը մեկ շաբաթից ավել չի տևի
Հայաստանի և Ադրբեջանի հաջորդ պատերազմը մեկ շաբաթից ավել չի տևի: Իլհամ Ալիևի բոլոր քայլերը տանում են նոր բախման ու այդ է պատճառը, որ Ադրբեջանի սուլթանը տանջում է սեփական զինվորներին զորավարժություններով:
Ալիևը հաջողության հասնելու համար ունի ընդամենը մեկ շաբաթ, դրանից ավել ոչ մարտի դաշտում, ոչ դրանից դուրս չի կարող դիմակայել: Ապրիլյան մարտերի ժամանակ էլ մեկ շաբաթ անց սկսեց հրադադար մուրալ:
Ադրբեջանը կախում ունի մի շարք կազմակերպությունների հետ, որոնց տարիներ շարունակ համոզել է, որ չնայած պատերազմի մեջ գտնվող երկիր է, բայց կարող է ապահովել տարատեսակ գործարքների անվտանգությունը:
Ոչ մի նորմալ և խոշոր կազմակերպություն, մանավանդ նավթային կազմակերպություն, ռիսկի չի գնա ու երկար պատերազմի դեպքում կդադարեցնի համագործակցությունը: Իսկ Ադրբեջանը ու դրա տնտեսությունը հիմնված են այդ կազմակերպություններից եկած գումարների վրա:
Վերջին շրջանում անկում ապրած տնտեսությունը, փակվող մի շարք բանկերը ավելի են հաստատում Ադրբեջանի մեկ շաբաթանոց պատերազմը:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր