18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

15 հուն 2017 18:30

Պահանջում են բերման ենթարկել Տիգրան Ուրիխանյանին

 
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր էլ չներկայացավ  «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստին: Արդեն 4-րդ նիստն է՝ հենց գործով տուժող Տիգրան Ուրիխանյանի չներկայանալու պատճառով չի  կայանում: «Հայաստանում ընթանում են Եվրոպայի խորհրդի աշխատանքային հանձնաժողովի աշխատանքները, եւ նրա ներկայությունը պարտադիր է»,- պարզաբանեց տուժողի ներկայացուվիչ  Կարմեն Պողոսյանը:
Տուժողի չներկայանալն առաջացրեց պաշտպանական կողմի դժգոհությունը.  «Տուժողը իր նախորդ դատական նիստին դատարան ուղարկված գրությամբ հայտնել էր, որ պարտադիր կներկայանա այսօրվա դատական նիստին: Ամեն անգամ դատական նիստին մի պատճառաբանությո՞ւն բերել։ Ես առաջարկում եմ կամ բերման ենթարկելու որոշում կայացնել, կամ իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխել, կամ նրա ցուցմունքները որպես ապացույց չճանաչել»,- ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Անի Հովհաննիսյանն էլ ավելացրեց. «9 ամիս տեւած նախաքննության ընթացքում Տիգրան Ուրիխանյանը ժամանակ չգտավ գալ առերեսման, հիմա ժամանակ չի գտնում գալ դատական նիստերին ներկայանա, բայց  ժամանակ գտավ սուտ հաղորդում տալու:  Ես միանում եմ պաշտպանիս, կարծում եմ իմ իրավունքների ոտնահարում է արդեն տեղի ունենում, ես կալանքի տակ եմ գտնվում ապօրինաբար:  Կամ բերման ենթարկելու որոշում կայացրեք կամ իմ խափանման միջոցը փոխեք, թող ինքը մասնակցի իր կոնֆերանսներին եւ քննարկումներին»:
«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի՝ նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:
Դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ եթե հաջորդ դատական նիստին  էլ Տիգրան Ուրիխանյանը չներկայանա, ապա    նրա բերման ենթարկելու որոշում կկայացնեն եւ  կքննարկվի նաեւ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու հարցը:
  «Եթե այսպես շարունակական է սա, եթե իրեն հարմարեցնենք  նիստերը, վայրը ժամը, մի նիստը  հասկանալի է, երկուսը հասկանալի է, բայց երրրորդը այլ բանի մասին է վկայում»,- նշեց դատավորը:
   Դատական նիստը կշարունակվի հունիսի 22-ին.


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր