Ի՞նչ գործ ունի թմրամիջոցը շտապօգնության բժշկի մոտ . նա հայտնել է, որ այն իրենն է, անձնական օգտագործման համար          Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը,անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի       Մինչև 2024 թ․ կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը    

15 հուն 2017 20:18

Մաշկի երիտասարդացման այլընտրանքային տարբերակներ. լավագույն դեղամիջոցները՝ կնճիռներից ազատվելու համար

Տարիքի հետ մաշկը կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը, ինչի հետևանքով առաջանում են կնճիռներ: Մարդիկ հսկայական գումարներ են վատնում այդ կնճիռներից ազատվելու համար, մինչդեռ կան շատ ավելի հասանելի դեղամիջոցներ, որոնք նախատեսված չեն կնճիռների հարթեցման համար, սակայն նույնքան արդյունավետ են, որքան հակատարիքային քսուքները:
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դեղամիջոցները, որոնք կօգնեն երիտասարդացնել մաշկն ու կանխել կնճիռների առաջացումը:
 Մաշկի երիտասարդացման այլընտրանքային տարբերակներ. լավագույն դեղամիջոցները՝ կնճիռներից ազատվելու համար
Թութքի բուժման համար օգտագործվող մոմիկներն ու քսուքները հիանալի հակատարիքային միջոց են
 Այս դեղամիջոցներն օգնում են հարթեցնել նույնիսկ ամենախորը կնճիռները: Բանն այն է, որ դրանք պարունակում են շնաձկան լյարդի յուղ և այլ օգտակար բաղադրիչներ, որոնք ամրացնում ու վերականգնում են հյուսվածքները և բուժում են այտույցները:
 Նույն կերպ կարելի է օգտագործել նաև մոմիկները, սակայն դրանք հարկավոր է նախապես հալեցնել տաք գոլորշու օգնությամբ: Բացի այդ, այս դեղամիջոցներն օգնում են նաև թարմացնել դեմքը և ազատվել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ու հոգնածության նշաններից:
Ասպիրինով սկրաբ՝ մաշկի թարմացման համար
 Մաշկը թարմացնելու համար կարելի է շաբաթական մեկ անգամ ասպիրինով մաքրող դիմակ օգտագործել: Հարկավոր է ասպիրինի վրա ջուր կաթեցնել, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին: Դիմակը հարկավոր է թողնել 10 րոպե, այնուհետև մի փոքր մերսել և լվանալ: Այս դիմակն ազատում է կարմրածությունից և հարթեցնում է մաշկը:
 Մատուտակը (лакрица)՝ որպես տարիքային պիգմենտացիայի դեմ պայքարող միջոց
 Մատուտակի արմատի հյութահանուկը վերականգնում է մելանինի արտադրությունը, ինչն օգնում է պայքարել տարիքային մուգ հետքերի դեմ: Այն հավասարեցնում է մաշկի գույնը և ձգում է մաշկը: Կարելի է արմատը թրմել, այնուհետև ստացված թուրմը քսել մաշկին կամ դրանով ողողումներ անել:
 Վիետնամական «Աստղիկ» բալզամը ձգում է մաշկը
Այս քսուքը հիանալի միջոց է աչքերի տակ առաջացած «պարկերից» ազատվելու համար: Այն պարունակում է անանուխի յուղ, մրջնաթթու, էվկալիպտի յուղ, մենթոլի յուղ, մեխակի յուղ, դարչնի յուղ, կամֆորայի յուղ, մասուրի հյութահանուկ, վազելին և այլ օգտակար բաղադրիչներ: Սակայն այս բալզամն օգտագործելիս հարկավոր է խուսափել աչքերի շուրջը գտնվող նուրբ մաշկից:
 Ցինկի քսուքն ազատում է կնճիռներից
Ցինկի քսուքը, որը նախատեսված է բշտիկներից ազատվելու համար, օգնում է ազատվել նաև կնճիռներից: Պարզապես հարկավոր է այն բարակ շերտով քսել մաշկին: Սակայն հարկ է հիշել, որ այս քսուքը չորացնում է մաշկը, ուստի այն օգտագործելիս չի կարելի մոռանալ նաև խոնավեցնող քսուքի մասին:
 Հիդրոկորտիզոնային քսուքը կարող է դառնալ բոտոքսին փոխարինող միջոց
 Այս քսուքն օգնում է պահել մաշկի խոնավությունը՝ դրանով իսկ նպաստելով կնճիռների հարթեցմանը: Սակայն իրականում կնճիռների քանակը չի նվազում, պարզապես դեմքն այտուցվում է և մաշկը ձգվում է:
 Սակայն հարկ է հիշել, որ այս քսուքն ալերգիաների ու բորբոքումների բուժման համար նախատեսված հորմոնալ դեղամիջոց է, ուստի մինչ օգտագործելը հարկավոր է համոզվել, որ այն չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ:
 Հեղուկ վիտամիններն օգնում են երիտասարդացնել մաշկը
 Կարելի է դեղատնից գնել A և E վիտամինների դեղապատիճներ, ծակել դրանք, պարունակությունը քսել կնճռոտած մաշկին, մի փոքր մերսել (թույլ հարվածներով) և թողնել կես ժամ: Կես ժամ անց հարկավոր է անձեռոցիկով մաքրել վիտամինների մնացորդը: Այս մեթոդով բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ և այն կարելի է կրկնել 1-2 ամիս անց: Բացի այդ, այս վիտամինները կարելի է ավելացնել նաև դիմակներին՝ էլ ավելի լավ արդյունք ստանալու համար:
 Այս վիտամինները կարելի է նաև կիրառել որպես ներքին օգտագործման միջոց (ամսական մեկ անգամ՝ 7-10 օր, օրական 1 դեղապատիճ): Այս կերպ կարելի է բարելավել ոչ միայն դեմքի գույնը, այնպես էլ մազերի ու եղունգների վիճակը:
 Մաշկի համար շատ օգտակար կարող է լինել նաև վիտամին F-ը: Այն հատկապես օգտակար է չոր ու ծերացող մաշկի համար: Այս վիտամինը ոչ միայն վերականգնում, սնուցում ու խոնավեցնում է մաշկը, այլև բարելավում է տուրգորը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր