Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

16 հուն 2017 09:40

«Հրապարակ». Գեւորգ Կոստանյանին չի սազում շարքային պատգամավոր լինել. ո՞ւր են նրան տեղափոխելու

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարծիքներ հնչեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պետք է վայր դնի մանդատը, քանի որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնն անհամատեղելի է քաղաքական գործունեության հետ։

Սակայն, մեր տեղեկություններով, ՄԻԵԴ-ից ասել են, որ դեմ չեն, որ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։ Իշխանությունն ազատվել է նոր թեկնածու գտնելու հոգսից, ինչը բավականին բարդ էր, քանի որ նա պետք է լինի միջազգային իրավունքի մասնագետ, կատարյալ տիրապետի օտար լեզուների, կարողանա շփվել օտար մասնագետների հետ եւ այլն։

Սակայն ոմանք կարծում են, որ նախկին գլխավոր դատախազին չի սազում շարքային պատգամավորի կարգավիճակը, նա Հրայր Թովմասյանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած ԵԽԽՎ պատվիրակությունում՝ փոխարինող անդամ։ Կարծիք կա, որ նրան չեն ծանրաբեռնել, քանի որ առաջիկայում պատրաստվում են ԱԺ-ից տեղափոխել, իսկ թե կոնկրետ ուր՝ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր