17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

17 հուն 2017 15:00

5 հնարք, որ դիմահարդարումը չծորա

 

Ամռանը դիմահարդարման հետ բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Շոգի պատճառով մաշկը սկսում է  քրտնել, ինչի հետևանքով էլ դիմահարդարումը սկսում է ծորալ։ Prelest-ը գրում է, որ ծորացող դիմահարդարումն այնքան էլ հաճելի տեսարան չէ, այս պատճառով էլ պետք է խուսափել նման իրավիճակներից։ Դրա համար բավական է իմանալ այս 5 հնարքը․

1.      Դիմահարդարվելուց առաջ, անպայման, յուղազրկեք դեմքի մաշկը։ Չոր մաշկին դիմահարդարումն ավելի լավ է տարածվում։ Օգտագործեք թեթև կոսմետիկա, խուսափեք տոնային քսուքի հաստ շերտից։

2.      Ընտրեք հնարավորինս բնական գույների կոսմետիկա։ Օգտագործեք կիսաթափանցիկ կարմրաներկ, այդպես մաշկն ավելի երիտասարդ ու թարմ տեսք կունենա։

3.      Խուսափեք յուղոտ շրթներկից։ Օգտագործեք թեթև ու բաց գույների շրթներկ, նախապատվությունը տվեք խոնավացնող նյութեր պարունակող տարբերակներին։ Հաստ շերտով տարածված շրթներկը շոգից կծորա, իսկ խոնավացնող հատկություններ ունեցող թեթև շրթներկն ընդհակառակը։

4.      Խուսափեք արհեստական արևայրուքից։ Շոգ եղանակին մաշկը քրտնում է, իսկ արևայրուքը սկսում է ծորալ։ Առավել սարսափելի իրավիճակ կստեղծվի, եթե արևայրուքի վրայից դիմահարդարվեք, քանի որ այդ ամենը շատ արագ կծորա։ 

5.      Օգտագործեք դիմափոշի։ Թեթև կոսմետիկա օգտագործելուց հետո, անպայման, դիմափոշի օգտագործեք։ Այն պետք է տարածեք շատ բարակ շերտով։ Դիմափոշին վերացնում է դեմքի փայլը, որն առաջանում է շոգի հետևանքով։ Սակայն չափն անցնել պետք չէ, քանի որ դիմափոշին կարող է լցվել մաշկի ծակոտիների մեջ ու փակել դրանք։

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր