17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

16 հուն 2017 15:40

51-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում է 21-ամյա հարսը. Նոր մանրամասներ

 

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում, հունիսի 15-ին տեղի ունեցած սպանությունից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հունիսի 15-ի կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 51-ամյա Գ. Հ.-ի դին։

Աղբյուրի փոխանցմամբ, նշված սպանության մեջ կասկածվում է Գ. Հ.-ի 21-ամյա հարսը. ըստ տեղեկությունների, սկեսրայրը փորձել է սեռական բնույթի ոտնձգության ենթարկել հարսին, վերջինս դիմադրել է և ինքնապաշտպանության նպատակով արդուկով հարվածել է նրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր