19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

17 հուն 2017 10:00

Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել. «Փաստ»

 Վարչապետի գլխավոր խորհրդականի տղան նոր պաշտոն է ստացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար:
Նշենք, որ այս պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Անդրանիկ Հարությունյանը պատգամավոր ընտրվեց Կոտայքի մարզում:
Ընդ որում, Կարեն Կարապետյանի պրոտեժե Անդրանիկ Հարությունյանը, ով այդքան էլ ճանաչված չէր Կոտայքում, ավելի շատ ձայն հավաքեց, քանի ՀՀԿ–ական, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը:
Ի դեպ, նրա տեղակալ է նշանակվել երգիչ Մարտին Մկրտչյանի եղբայրը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնու եղբոր կինը պաշտոնի բարձրացում է ստացել. նա կդառնա կադրերի բաժնի վարիչ՝ կես դրույքով օպերատոր աշխատելու փոխարեն»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր