17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

23 հուն 2016 11:29

Կառավարությունն արտոնություն տվեց Սուրիկ Խաչատրյանին

Կառավարությունն այսօրվա նիստին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին որոշում կայացրեց: Ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով կհետաձգվի: 
Ընկերությունը Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ (ՀԷԿ) և օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` էլեկտրաէներգիա է արտադրելու:
Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1.9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ և այլ սարքավորումներ ձեռք բերեն:
Կառավարությունը այդ սարքավորումների ներմուծման համար սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկի վճարումը Խաչատրյան եղբայրներին համար հետաձգում է 3 տարով: ԱԱՀ-ն Հայաստանում 20 % է, հետևաբար այս հարկատեսակի մասով գանձվելիք մոտ 100 մլն դրամի վճարումն է 3 տարով հետաձգվելու: Մեկ այլ որոշմամբ կառավարությունն այս սարքավորումների ներկրումն ազատում է մաքսատուրքից: Այսինքն մոտ 50 մլն դրամ նվեր է տրվում Խաչատրյան եղբայրներին:
Կառավարության որոշման նախագծի համաձայն, այս նպատակով Խաչատրյան եղբայրները պետք է 1,9 մլրդ դրամի ներդրում կատարեն, որից մոտ 489 մլն դրամի պետք է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ եւ այլ սարքավորումներ ձեռք բերեն:
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Խաչատրյան Եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր