18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

19 հուն 2017 12:50

Բոլոր համայնքներում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն

 
Երեկ՝ հունիսի 18-ին, Հակաստանի 6 մարզերի 10 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին:
ԿԸՀ կայքի տեղեկություններով՝ ըստ համայնքների ունենք արդյունքների հետևյալ պատկերը։
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Մաջիտ Ամոյանը, Սաղմոսավանում ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական ու անկուսակցական թեկնածուներից հաղթել է ՀՀԿ-ական Գևորգ Ավագյանը։
Արարատի մարզի Սուրենավան համայնքում առաջադրվել էին ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը և ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, հաղթել է հանրապետականը։
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում 3 թեկնածուներն էլ անկուսակցական էին, վերընտրվել է համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը։
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում եւս 2 անկուսակցական թեկնածուներից հաղթել է համայնքի նախկին ղեկավարը՝  Գագիկ Մաթեւոսյանը։ Իսկ Պռոշյան համայնքում ՀՀԿ-ական նախկին գյուղապետ Արթուր Մուրադյանը հաղթել է անկուսակցական մրցակցին։
Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ղեկավարի միակ թեկնածուն համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանն էր, որն էլ վերընտրվել է 214 ձայնով, նույն կերպ Կարմրաքարում վերընտրվել է ՀՀԿ-ական Արթուր Մաթեւոսյանը՝ ստանալով 14 ձայն։ Հովիտում մրցել են 2 ՀՀԿ-ական, հաղթել է համայնքի նախկին ղեկավար Ավետիք Սերոպյանը, որն առաջադրվել էր կուսակցության կողմի


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր