13:02 - Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին. «Իմ Ձայնը» նախագիծ         12:54 - Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». պատասխաններ են պահանջելու՝ ո՞վ է մահերի համար պատասխան տալու, իսկ հետո...      12:35 - Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է՝ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել,մահացության մակարդակը զգալիորեն բարձր է, քան COVID-19-ից    

20 հուն 2017 09:45

Հայտնի է ով է փոխարինելու ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանին. «Ժողովուրդ»

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբա­ղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման հա­մար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ: Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր