13:02 - Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին. «Իմ Ձայնը» նախագիծ         12:54 - Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». պատասխաններ են պահանջելու՝ ո՞վ է մահերի համար պատասխան տալու, իսկ հետո...      12:35 - Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է՝ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել,մահացության մակարդակը զգալիորեն բարձր է, քան COVID-19-ից    

20 հուն 2017 10:00

Ինչո՞ւ Արմեն Ամիրյանը ներկա չէր գտնվել Ֆեդոսեևի ղեկավարությամբ անցկացվող համերգին. «Հրապարակ»

 
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին Երևանում համերգով հանդես եկավ Ռուսաստանի պետական ակադեմիական Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Հայտնի երաժիշտներից մեկը մեզ հետ զրույցում զայրույթը չթաքցրեց, որ համերգին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «լայաղ չէր արել» ներկա գտնվել, իսկ եթե մի ռաբիս երգչի համերգ լիներ, առաջին շարքերում կլիներ։
Ծրագրում հնչել են Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլն։ Թե ինչու Ամիրյանը ներկա չէր համերգին, նրա խոսնակ Ռ․ Խաչատրյանն ասաց․ «Նախարարի հանձնարարությամբ համերգին մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը հանձնել Ֆեդոսեևին, շնորհավորել։ Պրն․ Ամիրյանն այդ օրը Պարոնյան թատրոնում ներկա է եղել «Նանեներ» պարախմբի համերգին, որում իր դուստրը՝ Արինա Ամիրյանը, մի քանի պարի մենակատար էր։ Դստերը վաղուց էր խոստացել՝ անպայման մասնակցել այդ համերգին»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր