13:02 - Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին. «Իմ Ձայնը» նախագիծ         12:54 - Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». պատասխաններ են պահանջելու՝ ո՞վ է մահերի համար պատասխան տալու, իսկ հետո...      12:35 - Չինաստանի դեսպանատունը նախազգուշացնում է՝ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել,մահացության մակարդակը զգալիորեն բարձր է, քան COVID-19-ից    

20 հուն 2017 10:45

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար կրկին հասցեական քննադատում են Ադրբեջանին

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ ավարտել են տարածաշրջանային այցը, որից հետո ԼՂ խնդրի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Երեկվա փաստաթղթի շեշտադրումներն, ի դեպ, բավական ուշագրավ էին. «Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմաններին: 
Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն անկեղծ չեն խնդրի փոխզիջումային լուծման մասին իրենց հայտարարություններում, այլապես չէին փորձի ամենատարբեր միջոցներով վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը և իսկապես կգնային փոխզիջումների: Ավելին՝ եթե Ադրբեջանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու կողմնակից լիներ, ապա չէր հրահրի վերջին օրերի սահմանային միջադեպերը, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ է ունեցել: Եվ այս առումով պատահական չէ փաստը, որ սա ԵԱՀԿ ՄԽ երկրորդ հայտարարությունն է, որտեղ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատում են Ադրբեջանին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարու


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր