Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

20 հուն 2017 11:00

Չընտրվեց պատգամավոր, կփորձի քաղաքապետ դառնալ. Հրապարակ

 Չընտրվեց պատգամավոր, կփորձի քաղաքապետ դառնալ. Հրապարակ
«Հրապարակ» օրաթեթրը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ։
Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին է միանալու 23 գյուղ, և առաջիկայում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Պետոյանը չհերքեց լուրը․ «Այո, ես ինձ տեսնում եմ ՏԻՄ ոլորտում, կուզենամ մեր ժողովրդին պիտանի լինեմ, համայնքների զարգացման համար իմ լուման ներդնեմ»։
Հիշեցնենք, որ աշնանն Արթիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Պետոյանը չնչին տարբերությամբ պարտվել էր Մխիթար Վարագյանին, որի հետ լարված հարաբերություններ ունի։ Նա գիտակցել է ԱԺ ընտրություններում պարտվելու պատճառը։ «Այդ ժամանակ կոնկրետ ես էի մեղավոր, շատ ինքնավստահ էինք, մնացածն էլ՝ արթիկցիները խաբվել են բառի բուն իմաստով, ԱԺ ընտրություններին ցույց տվեցին դա, երբ 8 հազար մասնակցությունից եւ 25 թեկնածուներից 3 հազար 500-ն ինձ են տվել, ես գիտեմ, որ արթիկցիներն իմ կողքին են»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր