13:52 - Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն         13:35 - ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի 100-ամյա վետերանին են սպանել,սպանելուց առաջ նրան տանջել են      13:15 - Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին. «Իմ Ձայնը» նախագիծ    

20 հուն 2017 11:15

Կլորիկ գումար՝ Եվրոպա մեկնելու համար. Գյումրիում պարային խմբի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

 Կլորիկ գումար՝ Եվրոպա մեկնելու համար. Գյումրիում պարային խմբի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը:
Ընդ որում, շատ հաճախ այդ գործըն­թացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները: Այդպես է վարվել, օրինակ, Գյումրիում գործող «Ա. Շաբոյան» պարային խմբի ղեկավար Արմեն Շաբոյանը, որը կլորիկ գումարի դիմաց հավա­քագրել է Եվրոպա մեկնել ցանկացողների:
Կատարվածը, սակայն, բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ, և Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր