Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

20 հուն 2017 14:45

Ադրբեջանի բոլոր սանձարձակ գործողությունների դեմ պետք է նոր մոտեցումներ մշակել. Թևան Պողոսյան

 
Ադրբեջանի բոլոր սանձարձակ գործողությունների դեմ պետք է նոր մոտեցումներ մշակել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգայինկենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
«Ադրբեջանական կողմը լարելով առաջնագծում իրավիճակը, միջազգային ատյաններում ստեղծելով հակահայկական մթնոլորտ՝ փորձում է փոխել ստատուս-քվոյի կարգավիճակը: Ուստի հայկական կողմը այս իրավիճակում պետք է նոր մոտեցումներ մշակի, նոր մարտավարություն որդեգրի»,-ասաց Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ այդ նոր մոտեցումները պետք է առաջին հերթին բխեն հայկական կողմի շահերից, ինչպես նաև զրոյացնեն ադրբեջանական կողմի բոլոր հնարավորությունները:
«Ինչպիսի քաղաքականություն պետք է վարենք առաջնագծում, եթե ստեղծվում է ռազմական իրադրություն: Պետք է սպասե՞նք , թե շատ դեպքերում նախահարձակ լինենք, սաստելով հակառակորդին և թույլ չտալով սրացումներին: Բացի այդ, միջազգային ատյաններում ի՞նչ մոտեցումներ պետք է զարգացնենք, որտեղ ադրբեջանական կողմը հնարավորություն ունի օգտվելու և իր շահերը առաջ տանելու: Ադրբեջանական կողմին պետք է որևէ հնարավորություն չտրվի»,- ընդգծեց Պողոսյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը նշեց, որ Հայաստանը և Արցախը պետք է զգոն լինեն, քանզի հակառակորդը միշտ փորձելու է գտնել թույլ տեղերը և օգտագործել իր բոլոր հնարավորությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր