17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

20 հուն 2017 16:55

Ինչպե՞ս իմանալ, որ ամուսինը դավաճանում է

 
Ամուսինը տանը չի ընթրի, եթե նա տնից դուրս արդեն ընթրել է։ Այս նույն արտահայտությունը կարելի է կիրառել նաեւ սեռական ախորժակի դեպքում։ Եթե սեքսի նկատմամբ ձեր ամուսնու պահանջը կտրուկ նվազել է, ուրեմն այդ փաստը մի քանի բացատրություն կարող է ունենալ՝ նա պոտենցիայի հետ խնդիրներ ունի, սիրուհի ունի, կամ էլ դուք նրան այլեւս չեք հրապուրում որպես կին։ Վերջին կետը լուրջ առիթ է, որպեսզի սկսեք վերանայել ձեր ամուսնական հարաբերությունները, հակառակ դեպքում, եթե անգամ սիրուհի դեռ չկա, նա շուտով կհայտնվի հորիզոնում։
Գաղտնի նամակագրություն
Իհարկե, կարելի է մաքրել բոլոր հաղորդագրությունները եւ կոդավորել կոնտակտները, դրա համար հույս մի ունեցեք ձեր ամուսնու հեռախոսում գտնել «Մարինա-սիրուհի» ազնիվ գրառումը։ Հակառակը, զանգերի ցանկում ձեզ պետք է անհանգստացնեն այնպիսի գրառումներ, ինչպիսին է «Պետյա ավտոսերվիսը», մանավանդ, եթե նա օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարում է նրան, իսկ մեքենայի վերանորոգում, կարծես, չի պահանջվում։ Փորձեք զանգահարել այդ կասկածելի համարով ձեր ամուսնու հեռախոսից ու լսել, թե ով է պատասխանում։ Տագնապալի նշան է նաեւ, եթե ձեր ամուսինն անհանգիստ է արձագանքում զանգերին, անջատում է դրանք, ձեր ներկայությամբ պատասխանում է կարճ արտահայտություններով ու գնում մեկ այլ սենյակ՝ խոսակցությունը շարունակելու։
Վերաբերմունքը կնոջ ու երեխաների հանդեպ
Կտրուկ փոխվում է վերաբերմունքը ձեր ու երեխաների նկատմամբ։ Այստեղ հնարավոր է երկու ծայրահեղություն՝ նա կամ զգում է իր մեղավորությունն ու ձգտում է այն քավել նվերներով ու իրեն ոչ բնորոշ քնքուշ վարքագծով։ Կամ էլ ուզում է ձեզ մեղադրել իր դավաճանության համար՝ չեք հասկանում, չեք բավարարում, հոգ չեք տանում։ Այդ դեպքում, նա ցուցադրաբար կհեռանա ընտանիքից, կդառնա մեկուսացած ու դյուրագրգիռ։ Վարքագծային այս երկու մոդելներն էլ ձեզ պետք է մտահոգեն։
Արտաքին տեսքը
Նա սկսել է հետեւել իրեն, մարզասրահ է հաճախում ու թարմացնում հագուստը, նոր օծանելիք է ձեռք բերել, նաեւ սկսել է առավոտյան երկար ժամանակ անցկացնել հայելու առաջ։ Տրամաբանական հարց է ծագում՝ այդ ո՞ւմ համար է նա այդպես ջանում։
Վերաբերմունքը ընկերների ու ազգականների հանդեպ
Փոխվել է նրա շրջապատը, հայտնվել են նոր ընկերներ, որոնց հետ նա չի ուզում  ձեզ ծանոթացնել, բայց ինքը շատ ժամանակ է անցկացնում նրանց հետ։ Օրինակ, սկսել է անսպասելիորեն հրապուրվել ձկնորսությամբ կամ էլ բիլիարդ խաղալու գնալ։ Իսկ, ահա, ընտանիքի հին ընկերները ու նույնիսկ նրա մայրը բողոքում են, որ նա սկսել է իրենց քիչ ուշադրություն հատկացնել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր