Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի          Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը       Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան    

21 հուն 2017 12:30

Լոռիում 53-ամյա հայրը պատշգամբում հայտնաբերել է կախված որդուն

Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում շտապ բուժօգնության հերթպահ խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ այդ քաղաքացին Աքորի գյուղի բնակիչ 34-ամյա Տ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով վարդակի երկարացման մետաղալարով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից փորձել է կախվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տ. Պ.-ի ինքնասպանությունը կանխվել է նրա հոր՝ 53-ամյա Ա. Պ.-ի կողմից։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր