Հորոսկոպի 3 ամենաանպաշտպան նշանները

Երկվորյակ
Երկվորյակները ծանր բնավորություն ունեն, սակայն հոգու խորքում նրանք մշտական հոգատարության կարիք ունեն։ Այս նշանները չեն կարողանում գլուխ հանել իրենց դժվարություններից, քանի որ կարծում են, որ ինչ-որ մեկն անպայման պետք է օգնի իրենց։
Խեցգետին
Խեցգետինները պատրաստ են ամեն բան անել իրենց մտերիմների համար, սակայն սեփական խնդիրները լուծելիս անզոր են դառնում։ Նրանք ինքնավստահ չեն, այդ պատճառով էլ չեն կարողանում հաղթահարել դժվարությունները։ Այս նշանները ցանկանում են, որ ինչ-որ մեկն ամեն րոպե ասի իրենց, որ իրենք կարող են, որ իրենք ուժեղ են, և միայն այդ դեպքում նրանք կարողանում են ինչ-որ ձեռքբերումներ ունենալ։
Ջրհոս
Ջրհոսները երազկոտ ու հանգիստ են։ Նրանց չի անհանգստացնում այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում, սակայն հենց դա սկսում է նաև իրենց վերաբերվել՝ նրանք խուճապի են մատնվում։ Այս նշանները չեն կարողանում լարված իրավիճակներում որոշումներ կայացնել, այդ պատճառով էլ նախընտրում են, որ ինչ-որ մեկը դա իրենց փոխարեն անի։