«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

22 հուն 2017 20:40

Ամենահարուստ ամերիկացիները՝ ըստ «Forbes»-ի

 Ամենահարուստ ամերիկացիները՝ ըստ «Forbes»-ի
Ամերիկացի ձեռնարկատեր, «Microsoft» ընկերության հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, գլխավորել է ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչների ցանկը: Համաձայն «Forbes» ամսագրի հրապարակած ցանկի՝ Բիլ Գեյթսի ունեցվածքը գնահատվում է 88.9 միլիարդ դոլար: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Microsoft»-ի համահիմնադիրն աշխարհում ամենակայացած մարդն է: Ամերիկյան «Amazon» օնլայն-խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ով արդեն Վաշինգտոնում է ապրում, երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ իր 88.3 միլիարդ ունեցվածքով:
Նեբրասկայում ամենահարուստը ներդրող Ուորեն Բաֆֆեթն է՝ 76.2 միլիարդ ունեցվածքով: Ամենաերիտասարդ հարուստ ամերիկացին կրկին «Facebook» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, ով նաև Կալիֆոռնիայի ամենահարուստ բնակիչն է՝ 62.4 միլիարդ կարողությամբ:
Իսկ ամենահարուստ նյույորքցին նախկինի պես շարունակում է մնալ նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ 50.7 միլիարդ կարողությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր