Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

22 հուն 2017 19:30

ԵՄ խոսնակի հայտարարությունը՝ ԼՂ առաջնագծում մահվան դեպքերի առնչությամբ

 
Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:
Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն  է հայտնում  Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր