Ազերիներին անգամ մի սանտիմետր չի հաջողվել առաջ գնալ, Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է          ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք       Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ    

23 հուն 2017 10:41

«Ժողովուրդ». Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. ՀՔԾ-ն ու 40 դատավորները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ չորս տասնյակ է:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ կամ կալանավայրից չեն տեղափոխվել համապատասխան ՔԿՀ, կամ տուգանքի գումարները չեն բռնագանձվել: Այսինքն՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված իրավական ակտերը պարզապես մնացել են օդից կախված, անկատար:
Ու հիմա ՀՔԾ-ում փորձում են պարզել՝ այս ամենն անփութությա՞ն հետեւանք է, թե՞ դատավորներն այլ շահագրգռվածություն են ունեցել: Հատկանշական է փաստը, որ այս տարվա ընթացքում երեք դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար, հենց նույն պահին: Ու հավանական է, որ քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ ՀՔԾ-ի հետաքրքրվածությունն այս ամենի շարունակությունն է:
Չնայած, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իշխանություններն ինքնակամ չեն գնացել այս քայլին, այլ ԵՄ-ի ճնշման ներքո, քանի որ պարտավորվել են պայքարել կոռուպցիայի դեմ ու այդ նպատակով նաեւ լուրջ գումարներ են ակնկալում: Իսկ մինչ այդ մեզ մնում է փաստել, որ ինչպես պետական կառավարման մյուս ոլորտներում, այնպես էլ դատարաններում պարզապես բարձիթողի վիճակ է, եւ այս ամենը դրա հետեւանք է:
Հետաքրքիր է՝ իրավիճակը շտկելու համար ի՞նչ են անում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր