17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

23 հուն 2017 15:19

Ինչպե՞ս է պետությունը փոխհատուցելու կարկուտից տուժած գյուղացիներին

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի գյուղատնտեսության ոլորտում ավելի քիչ վնասներ են եղել, ավելի քիչ տուժած համայնքեր կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, «Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Անդրադառնալով, որ վերջին կարկտահարությունից 90-100 տոկոսով վնասվել են Արմավիրի մարզի առնվազն 7 համայնքներ, փոխնախարարան ասաց. «Այդ համայնքները տուժել են կարկտահարությունից, հողօգտագործողները բավականին մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում վնասները 100 տոկոսի են հասել, բայց ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի վնասներն ավելի քիչ են: Բնությունն այս տարի բարեհաճ է գտնվել կլիմայի առումով»:
Նա ընդգծեց, որ այժմ նախարարությունը գնահատում է կորուստների չափը: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ նախորդ տարի մայիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում վնասվել էր 158 համայնք, որի դիմաց գյուղացիներին փոխհատուցվել է ոռոգման ջրի վարձը եւ հողի հարկի զիջում է եղել. «Այս տարի եւս վերը նշված ջիզումները կարվեն, ինչպես նաեւ կքննարկվեն բանկերում գյուղացիների վարկերի սառեցման խնդիրները»:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ առաջարկեց 100 տոկոսով փոխհատուցել հողի հարկի եւ ոռոգման ջրի վարձերը. «Հաշվի առնելով կառավարության հնարավորությունները՝ առաջարկել ենք փոխհատուցել հողի հարկի եւ ոռոգման ջրի վարձերը, սառեցնել վերցված հարկերի տոկոսադրույքների վճարումները, հնարավորության սահմաններում աջակցել անվճար ազոտական պարարտանյութերի եւ սերմացուների ձեռքբերմանը»:
Շեշտելով, որ Արմավիրի մարզը աշխարհագրական առումով գտնվում է բնական աղետների  ռիսկային գոտում՝ Արթուր Այվազյանն ասաց, որ հակակարկտային կայանները չեն կարող լիովին հակազդել կարկտաբեր ամպերին: Նրա խոսքով՝ մայիսի 24-ին, 27-ին տուժել է Արգինա համայնքը, իսկ հունիսի 12-ին՝ էջմիածնի 12 համայնքներ, որի հետեւանքով վնասվել են 20902 գյուղացիական տնտեսությունների պատկանող 1922, 27 հա հողատարածություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր