17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին         16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում      16:14 - Սեքսուալ շիկահերը՝ Լիլի Մորտոն, միանգամայն անկեղծ «20 փաստ» է ներկայացրել իր մասին    

23 հուն 2017 16:05

Ինչու է ընդդիմությունը դեմ կառավարության ծրագրին. մեկնաբանում է Գագիկ Մինասյանը

 Ինչու է  ընդդիմությունը  դեմ կառավարության ծրագրին. մեկնաբանում է Գագիկ Մինասյանը
Եթե ընդդիմությունն ՀՀ ազգային ժողովում կողմ քվեարկեր կառավարության 5 տարվա գործունեության ծրագրի հաստատմանը, ապա պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն: Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` կառավարության գործունեության 5 տարվա ծրագիրն այն հիմքն է, որով պետք է զարգանա մեր տնտեսությունը:
«Եթե ընդդիմությունը համակարծիք է այն սկզբունքներին, թիրախներին, ճանապարհներին, որոնք ներկայացված են ծրագրում, ապա պետք է բացատրի, թե ինչու է ընդդիմություն»,- նշեց Մինասյանը:
Հունիսի 22-ին Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության գործունեության ծրագրին: Ծրագրինհավանություն տալու մասին հարցին կողմ քվեարկեցին 64, դեմ՝ 31 պատգամավոր: Քվեարկությունից առաջԱզգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին կառավարության ծրագրին դեմքվեարկելու մասին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր