17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին         16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում      16:14 - Սեքսուալ շիկահերը՝ Լիլի Մորտոն, միանգամայն անկեղծ «20 փաստ» է ներկայացրել իր մասին    

23 հուն 2017 17:00

Գործակալը խոստովանել է, որ սպանել է արքայադուստր Դիանային

 Գործակալը խոստովանել է, որ սպանել է արքայադուստր Դիանային
Հայտնի են դարձել արքայադուստր լեդի Դիանայի մահվան մասին մանրամասներ: Բրիտանացի հատուկ գործակալ, հետախույզ Ջոն Հոպկինսը սենսացիոն հայտարարություն է արել:
80-ամյա, ծանր հիվանդ հետախույզին ապրելու հաշված շաբաթներ են մնացել, և մահից առաջ նա որոշել է հոգին թեթևացնելու համար խոստովանություն անել: Հոպկինսի խոսքով՝ հենց ինքն է կազմակերպել արքայադուսրտ Դիանայի սպանությունը:
Գործակալը պատմել է, որ 1973 -ից 1999 թթ.-ին մասնակցել է Մեծ Բրիտանիայում իրականացված 23 գաղտնի գործողությունների: Նրա զոհերն են դարձել քաղաքական գործիչներ, լրագրողներ և հասարակական ակտիվիստներ: Նա հայտնել է, որ զոհերի թվում եղել է միայ մեկ կին՝ լեդի Դին: Այս մասին հաղորդում է «Dni.ru»-ն՝ հղում տալով «Neonnettle»-ին:
Հետախույզը պարզաբանել է, որ գործել է Բուքինգեմյան պալատի հրահանգավորումով: Նրա խոսքով՝ այդ պահին արքայադուստրը լուրջ վտանգ էր հանդիսանում բրիտանական միապետության համար, քանի որ «չափազանց շատ բան գիտեր»


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր