18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

23 հուն 2017 19:50

Մանկական սննդամթերքի 20 տոկոսում արճիճ է հայտնաբերվել

 
Environmental Defense Fund-ի մասնագետները մանկական սննդամթերքի 20 տոկոսում արճիճ են հայտնաբերել: Այս թունավոր մետաղը մասնավորապես հայտնաբերվել է մանկական հյութերում, բանջարեղենային խյուսում եւ այն երեխաների համար նախատեսված կարկանդակում, որոնք ատամ են հանում:
Մասնագետները ստուգել են մանկական սնունդի ընդամենը 2164 նմուշ: Անցյալում արճիճ էր հայտնաբերվել ներկերում եւ աղտոտված խմելու ջրում, իսկ հիմա մասնագետները որոշել են ստուգել մանկական սննդամթերքը, քանի որ երեխայի օրգանիզմում արճիճի հայտնվելը կարող է զարգացման լուրջ խնդիրներ առաջացնել:
Մասնագետների հաշվետվության մեջ չի նշվում, թե հատկապես որ ընկերությունների արտադրանքն են ստուգել: Արճիճի պարունակությունը, որը հայտնաբերվել է յուրաքանչյուր հինգերորդ նմուշում, մեծ չի եղել, այդուհանդերձ, հայտնի չէ, թե սննդամթերքում արճիճի որ քանակն է երեխաների համար անվտանգ, ուստի արճիճի ցանկացած քանակ անցանկալի է:
University Hospitals Rainbow Babies-ի եւ Children's Hospital in Cleveland-ի մանկաբույժ Ափարնա Բոուլի մեկնաբանությամբ, որը հետազոտությանը չի մասնակցել, արճիճն իսկապես կարող է վտանգավոր լինել երեխաների զարգացման համար, հատկապես եթե նրանք վաղ հասակում են ենթարկվում դրա ազդեցությանը, երբ նրանց օրգանիզմն ավելի խոցելի է: Երեխաների մոտ նեյրոկոգնիտիվ խնդիրներ կարող են առաջանալ նույնիսկ արճիճի աննշան քանակի ազդեցությամբ: Դրանից բացի, արճիճի հետեւանքով երեխայի մոտ կարող են առաջանալ ուշադրության եւ վարքի, կոգնիտիվ զարգացման, սիրտ-անոթային եւ իմունային համակարգերի խնդիրներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր