18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

23 հուն 2017 21:00

«S.O.S. Սևան». Թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը

 
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը, չընդունեք կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նաև նամակով դիմեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով հետ կանչել այս նախագիծը:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը կոչ է անում հասարակությանը միանալ իրենց և հանդես գալ այս վտանգավոր նախագծի դեմ:
«Սևանա լճի ափամերձ տարածքների բնակիչները խիստ անհանգստացած են ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, որի համաձայն` նախատեսվում է  3 տարվա ընթացքում Սևանա լճից բաց թողնել 1 միլիարդ խմ ջուր: Հունիսի 23-ին ՀՀ կառավարությունը որոշեց փոփոխել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը և 100 միլիոն մ3-ով ավելացնել Սևանա լճից ջրբացթողումները: Սա կառավարության վտանգավոր նախաձեռնության առաջին քայլն է:
Սևանա լճի կյանքը` ջրի որակը, կենսաբազմազանությունը խիստ կապված է  լճի մակարդակի հետ: Մեր` Սևանա լճի ափամերձ տարածքներում ապրող ժողովուրդն ականատես է, երբ Սևանի մակարդակն իջնում էր, լիճը մահանում էր, երբ մակարդակը սկսեց բարձրանալ, լիճը կենդանացավ: Մենք գիտակցում ենք, որ լճի մակարդակի բարձրացումը կարող է վնաս հասցնել ափամերձ տարածքների շինություններին, սակայն ցանկանում ենք հիշեցնել, որ Սևանի ափին 4700-ից ավելի անօրինական շինություններ կան, որոնցից ապամոնտաժվել է չնչին հատվածը: Թանկարժեք շինությունները մնացել են, և արդեն քանի տարի է` ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվում, թե ինչպես վարվի այս շինությունների հետ:
Սևանա լճից հավելյալ (1.0 մլրդ մ3) ջուր վերցնելը կբերի լճի մակարդակի ավելի քան 80 սմ իջեցման, ինչը կխախտի վերջին տարիներին ձևավորված Սևանա լճի փխրուն էկոհամակարգի հավասարակշռությունը, և լիճը կենթարկվի Էվտրոֆացման: Լճի մակարդակի իջեցման հետևանքով կկրճատվի նաև հիպոլիմիոնի ծավալը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր, ինչը կհանգեցնի լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման` իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Ցամաքի կվերածվեն հարյուրավոր հեկտարներ, ափամերձ տարածքների ջրազրկման հետևանքով կոչնչանա ջրի բարձրացման արդյունքում մասնակիորեն վերականգնված մակրոֆիտների պաշտպանական գոտին, որը սահմանափակում է ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա: Ավելին, դրան կգումարվի նախկին ջրածածկ տարածքներից քայքայվող օրգանական մնացորդների ներթափանցումը լիճ, ավելացնելով նրանց կոնցենտրացիան ջրում, իսկ հետագայում այդ տարածքների ջրածածկվելու դեպքում կընթանա նեխման պրոցեսը, և վտանգի կենթարկվեն ձկների նոր ձվադրավայրերը:






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր