17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

23 հուն 2017 21:20

Համակրանք առաջացնող պահվածքի 5 ձեւ

 
1. Նրանք փոխարենը ոչինչ չեն ցանկանում
Սիրող մարդիկ այնքան անկեղծ են, որ ոչինչ չեն խնդրում: Նրանք ձեզ հետ խաղաղ զրույց են վարում սուրճի մեկ գավաթի շուրջ: Նրանք ձեզ են նայում ու ժպտում: Նրանց իսկապես ոչինչ պետք չէ` բացի ձեր կողքին լինելուց: Նման համակրելի անձը կարող է փակուղու առջեւ կանգնեցնել: Շատ տարիներ առաջ գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոնը ամերիկացի հեռուստահաղորդավարուհու հետ հարցազրույցում ասել է` «Հասարակության մեջ մարդու պահվածքի առավել կարեւոր տեսանկյունը ցանկացածի հետ շփվելու արվեստն է»:
Երբ որեւէ մեկը մտնում է, այդ մարդուն ձեր ուշադրությամբ շրջապատեք:
Հմայիչ մարդիկ հանուն ուշադրություն գրավելու իրենց մարդկանցով շրջապատելու եզակի հատկություն ունեն: Նրանք ցանկանում են օգնել եւ իրենց ամբողջ անկեղծությամբ օգնություն կառաջարկեն: Սիրելի մարդը ցանկանում է ձեզ օգնել: Սակայն նա դա չի անում սեփական օգուտի համար: Նա հերթական անգամ ցանկանում է հավաստիանալ, որ կարող է ձեզ օգտակար լինել, որովհետեւ կարողացել է այդ պայքարը վերապրել:
2. Նրանք իշխելու անհավանական ուժով են օժտված
Կենսական նույն հետաքրքրություններ ունեցող մարդը ձեզ հաճույքով հնարավորություն է ընձեռում քննարկելու սեփական կյանքի մանրամասները: Հրաժեշտ տալու պահին դուք մտածում եք. «Ինչ հիասքանչ մարդ էր, բայց ես նրա մասին այդպես էլ ոչ մի բան չիմացա»: Իրենց բուժական թերապիայի ունակությամբ նրանք ամեն ինչ անում են, որ դուք ձեզ ուշադրության կենտրոնում զգաք: Պատահել է, որ ինքներդ ձեզ խոստովանել եք. «Ես նախկինում երբեք եւ ոչ մեկի հետ այս մասին չեմ խոսել»:
Այս մարդիկ սեփական հմայքի հրաշալի զգացում ունեն: Ահա, թե ինչու է որեւէ հետաքրքիր պատմություն պատմող մարդու համար անհասկանալի, թե ինչու իրեն ոչ մեկը ոչ մի բանի մասին չի հարցնում: Դրա պատճառը համակրելի մարդու անհավանական առանձնահատկությունն է: Դրա հետ մեկտեղ, նրանք եսասեր չեն: Ավելին` կարծում են, որ յուրաքանչյուր մարդ իրեն պետք է յուրահատուկ զգա: Ի վերջո, մի՞թե մենք չենք ցանկանում լսելի լինել:
3. Նրանք անաչառ են
Համակրանք ներշնչող մարդկանց գլխում խավարասերներ չկան, ինչպես ուրիշների: Նրանք երջանիկ են սեփական մաշկի մեջ: Նրանք հասկանում են, որ հասարակության մեջ լինելը շատ մարդկանց հետ է շփումներ նախատեսում: Հմայիչ մարդը կարողանում է շփվելիս այդ վստահությունը փոխանցել ուրիշներին: Դուք չեք կարող նախանձել այն մարդուն, որը ձեզ տարածք է տրամադրում, որպեսզի դուք ձեզ լավ զգաք: Նրանք թեթեւորեն հաճոյախոսություններով են հեղեղում: Այս մարդկանց համար անկարեւոր է կողքից հնչող ձեր գնահատականը: Նրանք ցանկանում են համոզվել, որ դուք տեղյակ եք ձեր սեփական վսեմությանը: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի դուք ձեզ սեփական ափսեից դուրս չզգաք: Նման մարդու հետ շփվելիս դուք կարող եք ինչ-որ բանից դժգոհել, սակայն զրույցը կընդհատվի հետեւյալ արտահայտությամբ. «Մի՞թե սա ձեզ համար հրաշալի հնարավորություն չէ»:
4. Նրանք իսկական են
Համակրանք ներշնչող մարդը ապացուցելու ոչինչ չունի: Այն, ինչ տեսնում եք` նրա արարքների հետեւանքն է, որոնք կյանքի բոլոր տեսանկյուններից անեղծ են: Եթե նրանց ինչ-որ բան դուր չգա, նրանք ձեզ կհասկացնեն: Նրանք արտահայտում են իրենց կարծիքը եւ այն մյուսներին էլ են հայտնում, եթե նույնիսկ տվյալ հարցում համաձայն չեն: Նրանք ձեզ հետեւյալը հայտնելու հնարավորություն ունեն. «Ես հիանում եմ ձեր տեսակետով, բայց եկեք յուրաքանչյուրս իր կարծիքին մնա»: Եվ սա նրանք ներողամտությամբ չեն ասի, որեւէ շփոթություն չզգալով: Սա ընդամենը լեզվի եւ հնչերանգի ընտրության հարց է: Համակրանք ներշնչող մարդը գիտի, որ բառերն ուժով են օժտված, եւ նրանք այս իմացությունը կօգտագործեն ամենատարածված կերպով:
5. Նրանք չեն դատապարտում եւ չեն քննադատում
Այս մարդիկ առանց բացառության բոլորին սիրում են: Եվ եթե նրանց համար ինչ-որ բան անհասկանալի է, նրանք դա հավուր պատշաճի են ընդունում, բայց ձեզ երբեք չեն դատապարտում եւ չեն քննադատում այն ամենի համար, ինչ անում եք: Համակրանք ներշնչող մարդը կարծում է, որ յուրաքանչյուրը կյանքի սեփական դասերի եւ կարծիքի իրավունք ունի: Նրանք մյուսներից սովորում են: Այս մարդիկ գիտեն, որ հայացքների բազմազանությունը աճի գաղտնիքն է: Եթե ցանկանում եք, որ ձեզ սիրեն, սկսեք որեւէ մեկին ուղղված քննադատությունը զսպելուց: Նման պահվածքով մարդիկ դասակարգային խոչընդոտներ կամ ստանդարտներ չունեն: Նրանք կարող են միեւնույն ընկերախմբում լինել ինչպես անօթեւան, այնպես էլ մեծահարուստ մարդու հետ: Նրանք գիտեն, որ կյանքում թռիչքներ եւ անկումներ կան, եւ բոլոր մարդիկ միատեսակ են:






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր