Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

24 հուն 2017 19:00

Յոթօրյա ամառային դիետա

 
Յոթ օրվա համար նախատեսված ամառային դիետան շատ հեշտ ու մատչելի է: Այն հիմնված է շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար նույն տեսակի մթերքի օգտագործման վրա, որը կարելի է ընտրել՝ հաշվի առնելով սեփական սննդային առաջնահերթությունները:
Այսպես, երկուշաբթի խորհուրդ է տրվում օգտագործել սիրելի բանջարեղենի միայն մեկ տեսակ: Օրինակ՝ լոլիկ: Կարելի է աղցան պատրաստել կիտրոնի հյութով, բայց առանց աղի. 200 գրամ մթերքի համար՝ կես թեյի գդալ ձիթայուղով:

Երեքշաբթին կարող է մրգային օր լինել, որի ընթացում կարող եք միայն մրգի մեկ տեսակ օգտագործել, օրինակ՝ խնձոր: Կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ: Սուր քաղցի զգացողության ժամանակ կարելի է մեկ բաժակ կեֆիր կամ 100 գրամ յոգուրտ խմել:

Չորեքշաբթին հատապտուղների օր է: Նպատակահարմար է հատապտղային միքսը: Դա օրգանիզմը կհարստացնի անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:

Հինգշաբթին պետք է նվիրել կաթնաթթվային մթերքներին՝ կաթնաշոռ եւ կեֆիր: Դիետայի միջին հատվածում այս մթերքների օգտագործումը պայմանավորված է նրանց բաղադրության մեջ սպիտակուցների, կալցիումի եւ արագ յուրացվող ճարպի պարունակությամբ, որի պահանջն օրգանիզմը զգում է: Կաթնաթթվային մթերքները նաեւ հարուստ են աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարգավորող բակտերիաներով:
 
Ուրբաթը նորից բանջարեղենային օր է: Ընտրեք այնպիսի բանջարեղեն, որը չեք օգտագործել երկուշաբթի: Օրինակ՝ վարունգ: Դրանից կարելի է առանց աղի աղցան պատրաստել, ամբողջական ուտել կամ կեֆիրով ակրոշկա պատրաստել: Ուրբաթ պետք է նաեւ երկու բաժակ հանքային ջուր խմել:

Շաբաթը դարձյալ հատապտղային է. կարելի է օգտագործել միքս՝ կոկտեյլի տեսքով կամ սովորական ձեւով: Կարելի է նաեւ հատապտուղներով կեֆիրային ընպելիք պատրաստել:

Կիրակին դիետայի վերջին օրն է: Օրվա ընթացքում կարելի է մրգահյութ խմել՝ առանց շաքարի: Հնարավոր է օգտագործել ցանկացած միրգ կամ տարբեր մրգեր:
Դիետայի կարեւոր բաղադրիչներից է հեղուկը: Ջուր պետք է խմել օրական ոչ պակաս, քան 2.5 լիտր: Կարելի է խմել նաեւ կանաչ թեյ՝ սննդի ընդունման միջանկյալ փուլերում:
Այս դիետան չարժե փորձել ստամոքսի խնդիրների, ենթաստամոքսային գեղձի եւ աղիների խնդիրների դեպքում, քանի որ մրգերի մեծ քանակությունը կարող է սրել իրավիճակը: Խորհուրդ չի տրվում նաեւ արյան եւ անոթների հիվանդություններով տառապողներին եւ վերջին շրջանում վիրահատություն տարած մարդկանց:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր