Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

24 հուն 2017 18:20

Աստղակերպի նշանների վատ գծերը

 
Հիմնականում հորոսկոպներում գրում են մարդու լավ հատկանիշները և վատի մասին շատ քիչ են խոսում: Նման հոգեբանական մոտեցումը ստիպում է մարդկանց հավատալ հորոսկոպին, քանի որ յուրաքանչյուրին էլ հաճելի է լսել իր մասին լավը: Ցուցաբերենք հետևյալ մոտեցումը. հորոսկոպից առանձնացնենք կենդանակերպերի միայն բացասական գծերը և դրանք ներկայացնենք ձեր ուշադրությանը: Արդյունքում կստանանք հորոսկոպ` անսովոր ու հետաքրքիր:

Խոյ
Ծայրահեղ ագրեսիվ է, ռազմատենչ ու դաժան: Գռեհիկ է ու երբեք չի մտածում` ինչ է խոսում: Սիրում է աղի ուտել ու նույնքան աղի հումորներ անել: Մանուկ հասակում երազում է զինվորական կամ ագրեսիայի ու կռվի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել: Եթե նույնիսկ մասնագիտություն էլ չընտրի, միևնույնն է, մշտական կռիվների ու խոսակցությունների կենտրոնում է: Ընտանեկան կյանքում պետք է նրան հեռու պահել փողերից: Նա աջ ու ձախ վատնում է, իսկ թե ուր` ինքն էլ չգիտի: Հասարակության մեջ կարող է ժամերով խոսել իր մասին` չնկատելով մյուսներին: Նա ի ծնե հակված է խռովությունների և սկանդալների:

Ցուլ
Բնույթով դերասան: Փորձում է գտնվել տանջողի դերում և իրենից ցածր է դասում բոլորին` մտածելով, որ աշխարհը միայն իր շուրջն է պտտվում: Սիրում է շքեղություն և հարստություն: Էգոիստ է` սադիստական ուղղվածությամբ: Իր ընտանիքն ահաբեկչության է ենթարկում մանկուց մինչ խորը ծերություն` չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ: Չի վստահում ոչ ոքի, նույնիսկ ինքն իրեն: Զավթում է այն բոլոր արտոնությունները, որոնց ձեռքը հասնում է:
 
Երկվորյակ

Հավերժ երեխա` ինչպես մտավոր առումով, այնպես էլ զգացմունքների: Հրաժարվում է մեծանալ մինչև խոր ծերություն: Միակ բանը, որ սիրում է, խոսելն է: Չի սիրում կարդալ, բայց ամեն ինչի մասին ունի իր կարծիքը, չնայած, որ այն փոխում է շաբաթական տասից քսան անգամ: Չի սիրում, երբ իրեն ճնշում են: Շատ են սիրում հյուրընկալել: Չնայած դրան` հյուրասիրում են միայն սուրճ կամ թեյ` կոնֆետով և, իհարկե, չմոռանալով շատախոսել:

Խեցգետին

Անհաջողակ է կողմնորոշվելիս: Սակայն ոչինչ չի կարող փոխել նրա կարծիքը: Չնայած դրան` սիրում է բանավիճել և մինչև վերջ մնալ իր կարծիքին` դրանով իսկ բարձրանալ  սեփական աչքերում: Նրան վախեցնելով կարելի է ստիպել ամեն ինչ, բայց հարմար դեպքում նա կփախչի և կթաքնվի իր խնդիրներից: Հաճույքով սևացնում է բոլորին և ամեն ինչ: Մտածում է, թե ինքը դրության տերն է` ձևանալով ուժեղ և համարձակ:
 
Առյուծ

Վաղ մանկությունից հակված է հարբեցողությանը և շորթելուն: Նրա ահավոր մեծ հպարտությունն ու ինքնասիրությունը կարող է յուրաքանչյուրի կյանքը թունավորել, իսկ շատակերությունը գրպանները թալանել: Դրա հետ մեկտեղ նա երբեք չի չաղանում: Սիրում է լինել առաջինը ամեն հարցում և երբ չի ստացվում, սկսում է տեղավորվել փոքր սահմաններում: Նա մտածում է, որ ամենահզորն է և երբեք չի սխալվում:

Կույս

Կույսի մանրախնդրությունը «Քթի մազ» է դարձնում նրան անտանելի տանը և աշխատավայրում: Իրենց բնավորության այդ գծով նրանց մոտ գործերը կամ ձախողվում են, կամ հասնում են փայլուն հաջողության: Ամեն ինչ նրա մոտ սառը հաշվարկ է, և ինչ նա անում է, ծանր է, կոկիկ և ձանձրալի: Եվ դրանից բացի՝ նա նոր ինտրիգներ է սիրում ստեղծել, և երբ նրա շուրջը թշնամի է հայտնվում, նա հանգստանում է միայն այն ժամանակ, երբ թշնամին շատ հեռվում է:
 
Կշեռք

Իսկական անհաջողակ: Նրանք չունեն հաջողություն ոչ սիրո, ոչ աշխատանքի, ոչ տնային հարցերում: Դժվար պահերին չեն կողմնորոշվում: Սկսում են դողալ կամ ուշաթափվել: Դրա համար էլ միշտ նրանց փոխարեն որոշում կայացնում են ուրիշները: Ձևացնում են, որ հասկանում են մշակույթից ամեն ինչ` չնայած դա այդպես չէ: Հաճախ գրում են տխուր հուշերի մասին:

Կարիճ

Վտանգավոր է նույնիսկ հեռավորության վրա: Սադիստ են և մազոխիստ միաժամանակ: Կարիերա են ստեղծում դիակների վրայով: Դավաճան են: Եթե նա ասում է, որ գնահատում է քո ընկերությունը, ուրեմն մտածիր, թե ինչ է նրա ուզածը իրականում: Սիրում է խոսել իր ինտիմ կյանքի մասին` միաժամանակ լպիրշ ծաղրի ենթարկելով նրանց, ովքեր նրա հետ կապ են ունեցել:

Աղեղնավոր
 
Նրա լավատեսւթյունն ու պնդաճակատությունը չի փոխի նույնիսկ ամենասարսափելի անհաջողությունը: Նրա հետ հինգ րոպե խոսելուց հետո ցանկություն է առաջանում նրան անցավ ու արագ վերացնել: Դրա հետ մեկտեղ ագրեսիվ է: Սիրում է բարի (ինչպես ինքն է կարծում) նպատակների համար ստել և հորինել: Սիրում է բոլոր այն վայրերը, որտեղ կարող է ձրի ուտել-խմել:

Այծեղջյուր

Դաժան է, սառը և անհոգի, ինչպես սառցե բեկորը: Ուրիշներին ճնշելը նրա կյանքի իմաստն է: Ծեծում է կողակցին և ահաբեկում զավակներին: Հետ է քաշվում միայն ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքում: Հիշաչար և վրեժխնդիր է: Երբեք ոչ ոքի չի ներում ու չի մոռանում:

Ջրհոս

Երազող և ցնորված է: Կտրված է իրական կյանքից: Երբեք չի վերադարձնում պարտքով տված գումարը: Բոլորի մասին վատ է արտահայտվում, ընդ որում նրանց թիկունքում է անում այդ ամենը: Միշտ խախտում է իր խոստումը և չի սիրում աշխատել:
 
Ձկներ

Երազկոտ են և երազելով այնքան են շփոթվում, որ չեն հասկանում՝ որտեղ է ճիշտը և սուտը: Չափից դուրս հետաքրքրասիրությունը ստիպում է նրանց ձևանալ փորձառու հոգեբան ու բավարարել իր անհագ հետաքրքրասիրությունը: Շափից դուրս էմոցիոնալ են, երբեմն անզուսպ: Ինչ-որ բան նրանց ստիպել անհնար է ու անիմաստ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր