17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին         16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում      16:14 - Սեքսուալ շիկահերը՝ Լիլի Մորտոն, միանգամայն անկեղծ «20 փաստ» է ներկայացրել իր մասին    

24 հուն 2017 12:24

«Հասարակ ու խղճուկ».զբոսաշրջային ընկերության ղեկավարը՝ ադրբեջանցիների մասին

 

Ադրբեջանում սկանդալ է հասունանում, որի կենտրոնում Paramount Travel club զբոսաշրջային ընկերության ղեկավար Ֆիքրեթ Մամեդովն է։ Պատճառը Facebook սոցկայքում նրա կտրուկ հայտարարություններն են՝ ադրբեջանալեզու բնակչության հիմնական տարրի ցածր ինտելեկտի վերաբերյալ։

«Դա զանգվածային ստորաքարշության, պնակալեզության, անիրազեկության, հետամնացության  (այդ լեզվով առաջադիմական գրականություն, գիտական ու տեխնիկական աշխատանքներ չկան) լեզու է», - հայտարարել է Մամեդովը՝ ի պատասխան հարցերի, թե ինչու՞ ինքը ադրբեջաներեն գրառումներ չի կատարում։

Haqqin.az-ի հաղորդմամբ՝ հայրենակիցներին սահմանափակ ուղեղներով հասարակություն համարելով, որն ունակ չէ ինքնաքննադատության եւ վերլուծության, Մամեդովը նշել է. «Սա այն ազգը չէ, հանուն որի ջանք գործադրել»։

Այս հայտարարությունները նախ քննադատության, ապա անձնական վիրավորանքների տեղիք են տվել։

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր