17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին         16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում      16:14 - Սեքսուալ շիկահերը՝ Լիլի Մորտոն, միանգամայն անկեղծ «20 փաստ» է ներկայացրել իր մասին    

24 հուն 2017 16:20

Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է իր՝ պետանվտանգության կոմիտեում հետախուզական կարիերայի և ոչ լեգալ հետախուզության իր փորձի մասին: «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Вести в субботу» հաղորդաշարի եթերում Պուտինը պատմել է, որ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում իր ծառայությունը կապված է եղել ոչ միայն արտաքին հետախուզության, այլև հիմնականում հենց ոչ լեգալ հետախուզության հետ:
«Եվ ես գիտեմ, թե ինչ տեսակի մարդիկ են դրանք: Դրանք հատուկ, արտասովոր որակների մարդիկ են, որոնք ունեն հատուկ բնավորություն և սկզբունքներ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ միայն հատուկ մարդիկ կարող են նման նպատակի համար լքել իրենց երկիրը երկար տարիներով:
Նշենք, որ ՌԴ նախագահը Գերմանիայում աշխատել է 1985-ից մինչև 1990թ.-ը: Պետանվտանգությունում զբաղեցրած իր պաշտոնից Պուտինը հրաժարվել է 1991թ.-ին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր