«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

24 հուն 2017 21:00

Աշխարհի հնագույն պրոթեզը հայտնաբերել են Եգիպտոսում

 Աշխարհի հնագույն պրոթեզը հայտնաբերել են Եգիպտոսում
 Եգիպտոսում հնագույն պրոթեզային հարմարանք է հայտնաբերվել, որն իրենից մեծ փայտե ոտնաթաթ է ներկայացնում:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ 3000 տարի առաջ սարքն օգնել է հոգևորականի դստերը քայլել: Ըստ հետազոտողների` հնագույն փայտե իրն առավել բարդ կառուցվածք ունի, քան ենթադրվում էր:
«Պրոթեզների տարբեր մասերն իրար միացնելու բարդ եղանակի միջոցով արհեստական վերջույթը հավասարակշռող ազդեցություն է ունեցել և ինչ-որ չափով ապահովել շարժումների ազատությունը»,- պարզաբանել է Բազելի համալսարանի գիտական թիմի ղեկավարը:
Բազելի համալսարանի, Ցյուրիխի համասարանի եգիպտագետների և Կահիրեի Եգիպտական թանգարանի գիտահետազոտական թիմը ճառագայթների, ինչպես նաև համակարգչային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և մանրադիտակի օգնությամբ ուսումնասիրել են հնագույն պրոթեզը, որը 2000 թվականին հայտնաբերվելուց ի վեր պահվել է Կահիրեի թանգարանում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր