17:00 - Իրազեկում քաղաքացիներին. Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը         16:42 - Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ.կեղծ գրառումներ      16:25 - Տեսանյութ. Էլթոն Ջոնը կորցրել է ձայնը համերգի ժամանակ, սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած    

23 հուն 2016 16:42

ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Արգենտինայի դեսպանին

 
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխի եւ ՀՀ-ում Արգենտինայիարտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք  ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը:
Պարոն Ավրուխն ու դեսպան Ուրրիոլաբեիտիան կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:
Արման Թաթոյանը, բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արգենտինական փորձը, իր հերթին արժեւորել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարեւորությունը, ինչպես նաեւ արգենտինացի փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր