18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

26 հուն 2017 10:05

Ադրբեջանում դատի են տվել զոհված զինծառայողի կնոջը

 Ադրբեջանում դատի են տվել զոհված զինծառայողի կնոջը
Ադրբեջանական բանկերից մեկը՝ Bank of Baku, դատի է տվել Սիմուզար Ագակիշիևին, ով 1992 թվականին մասնակցել է պատերազմին, ունի 4 երեխա իսկ ամուսինը զոհվել է այդ պատերազմի ժամանակ:
Այս մասին բարձրաձայնել է ռազմական փորձագետ, փոխգնդապետ Աբուզեր Աբիլովը: Ըստ նրա Ագակիշիևի վարկը վաղուց փակվել է, սակայն բանկը փորձում է նրանց ստիպել վճարել ինչ-որ տոկոսներ:
Իլհամ Ալիևի հրամանով բանկերը և վարկային կազմակերպությունները պետք է արտոնյալ վերաբերմունք ցուցաբերեն զոհված և պատերազմին մասնակացած զինծառայողների ընտանիքների նկատմամբ: Ս
ակայն օրեր առաջ ադրբեջանական վարկային կազմակերպությունը դատի էր տվել 2016 թվականի ապրիլին զոհված զինծառայողին և դատարանում նա պետք է ներկա գտնվեր, որպես պատասխանող կողմ: Այդ հարցը լուծվեց Մեհրիբան Ալիևայի միջամտությամբ:
Այժմ կրկին դատական գործ է հարուցվել զոհված զինծառայողի ընտանիքի դեմ, որի կինը նույնպես պատերազմին մասնակից է եղել և ապրում է շատ վատ պայմաններում:
Փոխգնդապետի խոսքերով ադրբեջանական բանկային համակարգը թքած ունի Իլհամ Ալիևի հրամանների վրա: Պատերազմի վետերանները ու զոհված զինծառայողների ընտանիքներ ոչ մի առավելություն չունեն և ամենածանր պայմաններով ստիպված մարում են վարկերը:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր