17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

26 հուն 2017 15:00

Զինված հարձակում երևանյան սուպերմարկետներից մեկի վրա. դիմակավորված անձը փախուստի է դիմել

 
Այս գիշեր՝ ժամը 02:00-ի սահմաններում, Նոր Նորքում գործող « Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, և մոտենալով դրամարկղին՝ գումար պահանջել:
Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր