10:19 - Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ»         10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»      17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա    

23 հուն 2016 16:59

«Սանիթեքն» աշխատելու է հատուկ ռեժիմով

 
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ հայաստանյան այցի շրջանակում Երևանում կայանալիք միջոցառումներին ընդառաջ ս.թ. հունիսի 24-27-ը «Սանիթեք» ընկերությունն աշխատելու է հատուկ ռեժիմով: «Սանիթեքը», մասնավորապես, լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ընթացքում:
«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն օպերատիվ կերպով աշխատելու են նաև Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառման ավարտից հետո՝ բազմամարդ միջոցառման արդյունքում կուտակված աղբը հավաքելու և հրապարակը մաքրելու համար: Նշենք, որ Հանրապետության հրապարակում մարդկանց տարողունակությամբ պայմանավորված նույնական միջոցառումների ավարտից հետո «Սանիթեքը» սովորաբար մոտ 7-8 տոննա աղբ է հավաքում:
«Սանիթեքը» հորդորում է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ուշադիր և հոգատար լինել քաղաքի հանդեպ և բազմամարդ միջոցառումների ընթացքում աղբը թափել մոտակա աղբամանների մեջ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր