17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

27 հուն 2017 17:25

Անվտանգ սնունդ շոգ եղանակին

 Անվտանգ սնունդ շոգ եղանակին
Բանջարեղենը և կանաչեղենը պետք է գերակշռեն ձեր սեղանին: Տարբեր տեսակի բանջարեղենային ապուրները և աղցանները պարունակում են վիտամիններ և օգտակար են շոգ եղանակին. աղցանները պետք է համեմել ոչ թե մայոնեզով, այլ բուսական յուղով և ցիտրուսի հյութով:
Շոգ եղանակին իդեալական մթերք են համարվում սեխն ու ձմերուկը, նրանց հետևում են տանձը, խնձորը, ծիրանը և հատապտուղները: Մրգերն ու հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ խոնավություն, ինչը տեղին է շոգ եղանակին: Չպետք է մոռանալ շաքար պարունակող մրգերի, հատկապես բանանի և խաղողի մասին, որոնք նպաստում են գիրացմանը:
Օգտակար է ջուրը, ինչպես նաև թեյը՝ տաք թե սառը, ավելի լավ է լիմոնով: Ծարավը շատ լավ հագեցնում է կվասը:
Ինչ չի կարելի ուտել
Ամռանը մանրէներն իրենց շատ լավ են զգում: Հետևաբար պետք է օգտագործել միայն թարմ պատրաստված ուտելիք: Ցանկացած, նույնիսկ սառնարանում պահպանված ուտելիքը կարող է թունավորման պատճառ լինել:
Խորհուրդ է տրվում նվազեցնել մսի և ձկնեղենի, ինչպես նաև կաթնամթերքի օգտագործումը, իսկ եթե այնուամենայնիվ այն օգտագործում եք, աշխատեք ուտել պատրաստելուց հետո կես ժամվա ընթացքում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր